ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր, հայտնել է վարչապետի աշխատակազմը։
Բացի ԱԽ անդամներից նիստին մասնակցել է նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նիստից այլ մանրամասներ հայտնի չեն: