ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մարզային այցերի ժամանակ պահանջում են նրան ընդունել վարչապետական այցի արարողակարգով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ՆԳՆ իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հատկապես մարզային այցերի ժամանակ ողջ մարզը ոտքի են հանում, օրեր առաջ աշխատանքներ տանում, բոլոր կառույցներին «համար 1» հայտարարում։
«Պահանջում են կնոջը նույն պատվին արժանացնել և նույնկերպ դիմավորել-ճանապարհել, ինչպես ամուսնուն ենք ընդունում-ճանապարհում»,- նշել է թերթի աղբյուրը:
Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ավելի վաղ հայտարարել է «Իմ քայլը» հիմնադրամի երրորդ վճարովի բարեգործական ընթրիքի մասին։