ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կալանավորել Գյումրիի քաղաքապետի՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանին, գրել է «Իրավունք» թերթը։
Ըստ լրատվականի՝ նա խուսափում է դա անել այս փուլում, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Գյումրիի վրա:
«Կսպասեն մինչև ընտրվելը, մեկ ամսվա չափ կանցնի, ուշադրությունը կսկսի թուլանալ, այդ ընթացքում Ղուկասյանն, իհարկե, կհասցնի աչքի ընկնել, և արդեն կգա կալանքի ժամանակը»,- նշել է թերթը։