ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ է կազմակերպում, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով հանդիպման մասնակից իր աղբյուրներին։
Ըստ նրանց՝ հանդիպմանը հրավիրում են չեզոք, անկուսակցական անձանց` հիմնականում բիզնեսմեններ, մենեջերներ, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձինք, որոնք հակաիշխանական սուր ելույթներ, հայտարարություններ չեն արել, ստատուսներ չեն գրել Փաշինյանի և ՔՊ-ի դեմ:
Թերթի տեղեկությամբ՝ հրավիրյալներին նախապես զրուցում, հարցնում են, թե կցանկանա՞ն հանդիպել վարչապետին, ապա հաջորդ օրը կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի, թեյի սեղանի շուրջ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ընդունում նրանց, մեկ ժամից ավել զրուցում: Սակայն հրավերի նպատակը հյուրերն, ըստ թերթի, այդպես էլ չեն հասկացել։