ՀՀ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանը և Բերիս Էկինջին քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնել է Կոստանյանը X-ում։
«Կարևոր քննարկում ունեցանք փոխնախարար Էկինջիի հետ՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առաջխաղացման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար»,- գրել է նա։
Ըստ Կոստանյանի՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահի խորհրդական Չաղրի Էրխանը հայտարարել էր, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կախված է նրանից, թե արդյոք Երևանը կկատարի՞ խաղաղության պայմանագրի հետ կապված Բաքվի պահանջները։