Մոսկվան հարցում է ուղարկել Երևանին՝ Հայաստան ամերիկյան ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին լուրերի հետ կապված, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսանք այս հրապարակումները և օպերատիվորեն հարցրինք մեր հայ գործընկերներին։ Մեզ նախնական հայտնել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել»,- ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա «սա, իհարկե, կդառնա Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը ապակայունացնող գործոն և փորձ՝ տարածաշրջան տեղափոխել այն առճակատման սխեմաները, որոնք մշակվել են հավաքական Արևմուտքի կողմից Եվրատլանտյան տարածաշրջանում»։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմն «անպայման կհետևի այդ հարցին»։
Մարտի 17-ին ռուսական RT հեռուստաալիքը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը «հարյուրավոր միավոր տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Գերմանիայում գտնվող իր բազաներից Հայաստանի զորավարժարաններ»։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չէր մեկնաբանել հրապարակումը:
Մանրամասները՝ տեսանյութում։