ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մատնահետք վերցնելուց հետո կկարողանան Ռուսաստանում աշխատել առանց արտոնագրի: Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական պորտալում:
Բացի մատնահետքը հանձնելուց, միգրանտները նաև պետք է բուժզննում անցնեն թմրանյութերի և վտանգավոր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ։
«Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն աշխատանքային գործունեություն իրականացնել ՌԴ ներքին գործերի նախարարության տարածքային մարմնում անձի նույնականացման պայմանով»,- ասվում է փաստաթղթում: