Մարտի 16-17-ին Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներ և արձանագրել, որ իրավիճակը սահմանին մնում է հանգիստ և խաղաղ, որևէ անսովոր գործողություն չի արձանագրվել, հայտնել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը։
Ըստ մանդատի տարածած հայտարարության՝ իրավիճակը սահմանին մնում է հանգիստ և խաղաղ, որևէ անսովոր գործողություն չի արձանագրվել:
Մարտի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն 3 անգամ հաղորդագրություն էր տարածել հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ, որը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր։
2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկել էր ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: Հունվարի 30-ին ԵՄ խորհուրդը երկու տարով երկարաձգել էր Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը։ Հունվարի 29-ին ԵՄ երկրների դեսպանները հավանություն էին տվել առաքելության երկարաձգմանը։ 2024 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։