ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, հյուրին դիմավորել են Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի տեղակալ Ալի Ահմեդովը, ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Փոլադ Բյուլբյուլօղլին և պաշտոնատար այլ անձինք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Մատվիենկոն նախնական հունիսի 5-6-ը կժամանի Հայաստան։