ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը ընտրել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ, Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
ՀՅԴ Բյուրոյի կազմում ընտրվել են նաև Լիլիթ Գալստյանը (Հայաստան), Տարոն Տոնոյանը (Հայաստան), Արսեն Համբարձումյանը (Հայաստան), Սևան Դանիելյանը (Իրան), Խաժակ Մկրտչյանը (ԱՄՆ), Տարոն Տեր-Խաչատուրյանը (ԱՄՆ), Հովսեփ Տեր-Գևորգյանը (Ֆրանսիա), Մուրադ Փափազյանը (Ֆրանսիա), Հակոբ Բագրատունին (Լիբանան) և Րաֆֆի Տոնապետյանը (Կանադա):
Ընդհանուր ժողովի աշխատանքները մեկնարկել էին փետրվարի 26-ին և տևել մինչև մարտի 6-ը։ Ընդհանուր ժողովը ՀՅԴ բարձրագույն մարմինն է, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ։ Ընդհանուր ժողովը իրավասու է ՀՅԴ-ին վերաբերող ցանկացած հարց քննարկել և այդ մասին որոշում կայացնել։ Նրա որոշումներն անառարկելի ու պարտադիր են ՀՅԴ բոլոր ժողովների, մարմինների և անդամների համար։