Ազգային ժողովը հավանություն է տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի նախաձեռնած «Հայաստանի օրհներգի տեքստում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին։
Նախագիծն երկրորդ ընթերցմամբ և ամբողջապես ընդունվել է 64 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ։
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով նշել է, որ հետագայում բոլոր խորհրդանիշների վերաբերյալ նոր փոփոխությունների նախագծով են հանդես գալու։
Հունվարի 10-ին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոխելու նախագծին։
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հավանություն էր տվել ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծին։
Նոյեմբերի 4-ին Սիմոնյանը, Գաբրիելյանը ևՂազարյանը հրապարակել էին օրհներգի քառատողերի հերթականությունը փոխելու նախագիծը։ 2024-ի հունվարին Ազգային ժողովի նախագահը հայտարարել էր, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։
Փաշինյանը 2023-ի հունիսի 15-ին ԱԺ֊ում առաջարկել էր փոխել օրհներգի վերջին տողերը, «որպեսզի այն չավարտվի զոհվելու տեսարանով»: