Նախնական պաշտոնական արդյունքների համաձայն՝ պահպանողական CDU/CSU դաշինքը (Ֆրիդրիխ Մերց) Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթում է ձայների 28,6%-ով:
Երկրորդ տեղն զբաղեցրել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ 20,8%, իսկ ձախ կենտրոնամետ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երրորդն է՝ 16,4% ձայնով։
Չորրորդ տեղում «Ալյանս 90/Կանաչների» ձախ լիբերալներն են (ձայների 11,6%-ը), հինգերորդ տեղում՝ Ձախ կուսակցությունը (8,8%)։
Լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը և Ձախ պոպուլիստական (SWV) կուսակցությունը չեն կարողացել մտնել Բունդեսթագ։ Առաջինն ստացել է ընտրողների ձայների ընդամենը 4,3%-ը, իսկ երկրորդը՝ 4,972%-ը։ Խորհրդարան անցնելու շեմը կազմում է 5%՝ ըստ Ընտրական հանձնաժողովի տվյալների։
CDU/CSU-ն և SPD-ն պետք է ունենան բավարար մանդատներ երկու կուսակցությունից բաղկացած կառավարական կոալիցիա ձևավորելու համար:
Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Բունդեսթագի արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 82,5%։
Վերջին անգամ ավելի բարձր մասնակցություն (84,3%) գրանցվել է 1987 թվականին։ 2009 թվականին գրանցվել է ռեկորդային ցածր՝ 70%, իսկ 2021 թվականին ընտրություններին մասնակցել է գերմանացի ընտրողների 76,6%-ը։
ԳԴՀ-ի պատմության մեջ ամենաբարձր մասնակցությունը գրանցվել էր 1972 թվականին և կազմել 91,1%: 1976 թվականին քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 90,7%-ը։