Իտալիայի Սենատը միաձայն ընդունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» բանաձևը, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորի կողմից առաջարկված բանաձևը, մասնավորապես, Իտալիայի կառավարությանը պարտավորեցնում է խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները։
Բանաձևը սահմանում է ուժեղացնել հանձնառությունը՝ հորդորելու երկու երկրներին ապագայում հրաժարվելու ուժի կիրառումից և պահպանելու խաղաղ, կառուցողական և բաց դիվանագիտական երկխոսություն, առարկայական կերպով աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը, նպաստելով դրանում վստահության ամրապնդմանը, որդեգրել տնտեսական նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետ ինտենսիվ և հավասարակշռված տնտեսական հարաբերությունների հասնելուն։