Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: Վարչապետը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերի ամրապնդումը, այդ թվում` միջազգային հարթակների շրջանակում:
Այսօր ավելի վաղ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: