ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում իր ակտիվությունը պայմանավորել է ավելի մեծ թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությամբ, այդ մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հերքելով ակտիվության և հնարավոր արտահերթ ընտրությունների միջև կապը։
Նա շեշտել է, որ իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան։
«Իմ աշխատանքային ժամն սկսում է առավոտյան ժամը 5-ին և ավարտվում է ուշ երեկոյան, մեր ինստիտուտներն աշխատում են»,- ասել է նա։