Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայներով։ Խորհրդարանում քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը:
2024-ի դեկտեմբերին ԱԺ-ն հաստատել էր Թորոսյանի թեկնածությունն ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Դեկտեմբերի 5-ին ՔՊ-ն հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր Թորոսյանին։
ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով նոյեմբերի 19-ին հրաժարական էր տվել՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ վեճից հետո։