ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում հաստատել է Եվրոպական հանձնաժողովի միջուկային անվտանգության ամրապնդմանն առնչվող համաձայնագիրը։
ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև համաձայնագիրն ստորագրվել էր 2024 թվականի հուլիսի 24-ին և դեկտեմբերի 16-ին։ Համաձայնագրով Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքի ամրապնդման համար կտրամադրվի 12,9 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ։
Ֆինասնական աջակցությունը, մասնավորապես, Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացված անվտանգության ինքնագնահատման՝ սթրես-թեստի արդյունքում մշակված միջոցառումների ազգային պլանում ներառված և դեռևս չիրականացված միջոցառումների ներդրման մեջ է։
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն համաձայնագրով պետք է գնահատեի ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի համապատասխանությունն անվտանգության գործող կանոնների և նորմերի պահանջներին, ՀԱԷԿ-ի սթրես-թեստի ազգային պլանում և անվտանգության բարձրացման ծրագրում ներառված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև՝ ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի կառավարման պլանները։