ԱԺ-ն հաստատել է ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի թեկնածությունն ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Համապատախան հայտարարությունն ստորագրել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը:
Դեկտեմբերի 6-ին ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը հրաժարվել էր ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Դեկտեմբերի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր Թորոսյանին։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով նոյեմբերի 19-ին հրաժարական էր տվել՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քարամյանի մասնակցությամբ վեճից հետո։