Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 26-ին Մոսկվայում չի մասնակցել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ԱՀԾ-ին։
«Հանդիպմանը մասնակցել է Հայաստանից ԱՀԾ ներկայացուցիչը»,- հավելել են ծառայությունից՝ չհայտնելով նրա անունը։
Նոյեմբերի 26-ին Մոսկվայում բացվել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը՝ հետախուզական հարցերի շուրջ։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել է, որ մասնակցել են պատվիրակություններ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։
«Էլ բան չունես տալու», «ձեռքբերումներ կան». քաղաքացիները՝ վարչապետի հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում՝ Անկախության տոնի ելույթում, հայտարարել է՝ 29,743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն «մեր ժողովրդի ոչ...