«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խումբը, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նոյեմբերի 15-ին կայացած նիստում քննարկել է ՊԵԿ-ի և նրա ղեկավար Ռուստամ Բադասյանի աշխատանքի արդյունքները, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներկայացուցիչները չեն բացահայտել Փաշինյանի չներկայանալու պատճառները։
«Բադասյանը գլուխ է գովել իր կատարած աշխատանքով, հնարավորինս խուսանավել է հարկային տեռորի մասին հարցերից կամ լղոզված պատասխաններ տվել: Պարծեցել է, թե համակարգից վերջին 2 տարում դուրս են թողել ավելի քան 140 աշխատակցի, որոնք չեն համապատասխանել հռչակված հեղափոխական չափորոշիչներին, պարզ ասած՝ կասկածվել են կոռուպցիոն գործարքներում»,- գրում է թերթը։
Նոյեմբերի 4-ին Բադասյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել էր Հայաստանում հարկային «տեռորի» բացակայության մասին։ Նա նշել էր, որ շատ հարկատուների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են։
Ունեն ենթադրություններ առանց փաստերի․ պատգամավորը՝ ՀԿԿ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքների մասին
ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներին։ Նրա խոսքով՝ «ունեն...