• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2025 01:28
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանը ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան. Օսկանյան

Քաղաքականություն,
13 Փետրվար 2024 16:48
ShareShareShare
ՀՀ նախկին արտգործնախարարը հայտարարել է Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության հանձնաժողովի ստեղծման մասին
telegram

Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի հնարավորինս թույլ, երկարաժամկետ կտրվածքում զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով՝ դրա համար Բաքուն «պոկելու է» ամեն հնարավորը և նույնիսկ ավելին։ «Եթե անգամ Ալիևի բոլոր՝ ՀՀ-ի համար ամենաանընդունելի պահանջները բավարարվեն, ընթացքում նորերն են ծնվելու։ Նա փորձելու է ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստան պետությունը միշտ լինի նվաստացած, այլոց, այդ թվում՝ իր կամքից կախված, առանց բանակի և տնտեսության, առանց ներդրումների ու բարեկամների»,- նշել է նա։

Օսկանյանի խոսքով՝ Ալիևը գիտակցում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող են փոխարինվել ավելի փորձառու բանակցողներով, և ցանկանում է առավելագույնը պոկել Հայաստանի գործող իշխանություններից, որպեսզի հաջորդ իշխանությունները բանակցությունների գնան ի սկզբանե թույլ դիրքերից։

«Ալիևը քաջ գիտակցում է, որ Հայաստանի հաջորդ որևէ իշխանություն դնելու է հայ ժողովրդի իրավունքների հարցը։ Ցանկացած հաջորդ իշխանություն կարող է ունենալ բանակցելու, սեղանին հարց դնելու և այդ հարցի շուրջ խաղացող ուժերի հետ համաձայնության գալու ավելի լավ հմտություններ։ Ի վերջո, Ալիևը՝ ի տարբերություն մեր այսօրվա իշխանությունների, գիտի, որ հնարավոր է ավելի լավ բանակցել, հնարավոր է սեղանին դնել դիվանագիտորեն ընդունելի առաջարկներ, որ Հայաստանի այօրվա իրավիճակը ո՛չ ճակատագրի, ո՛չ էլ հանգամանքների խնդիր չէ, այլ օրվա բանակցողի խնդիրն է։ Հետևաբար, նա այսօր Հայաստանի իշխանություններից պոկելու է այնքան բան, որ հաջորդ իշխանության դիրքերը հնարավորինս թույլ լինեն»,- ասված է գրառման մեջ։

Օսկանյանի խոսքով՝ արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Արցախից հրաժարվելու, նույնիսկ Արարատից, Հայոց պատմությունից հրաժարվելու դիմաց Ալիևը ոչինչ չի ստորագրելու, այլապես մինչ այսօր ստորագրած կլիներ։

«Նա կորզելու է շոշափելի զիջումներ Հայաստանի տարածքների, միջանցքի տեսքով, մեզ համար անընդունելի, նվաստացուցիչ այնպիսի դրսևորումներով, որ որևէ շրջադարձի դեպքում Հայաստանում որևէ իշխանություն, թույլ ու ստորացված լինելով, արդեն փորձի ստանալ այն նվազագույնը, ինչն անգամ միջազգային քարտեզներով մեզ է պատկանել ի սկզբանե։ Ալիևը փորձելու է հասնել նրան, որ հետագա բանակցությունները լինեն միջազգային բոլոր իրավական նորմերով մերը հետ ստանալու շուրջ, իսկ Արցախի ժողովրդի իրավունքն այլևս անգամ օրակարգում պատկերացնելը զավեշտալի լինի»,- գրել է Օսկանյանը:

Նախկին պաշտոնյան համոզված է, որ այս սցենարից խուսափելու ճանապարհը բոլոր պահանջներին համաձայնելը չէ։

«Որքան շատ տանք, այնքան շատ են ուզելու, որովհետև նրանք մտադիր չեն խաղաղություն երաշխավորել։ Նրանք մտադիր են Հայաստանը մշտական վախի մեջ պահել, քանի որ այս իշխանության վախը բռնել են»,- գրել է նա։

Օսկանյանի խոսքով՝ Փաշինյանի խաղաղության ձգտումը բախվում է Ալիևի «ռևանշիզմի բացառման» քաղաքականությանը։ Ալիևն անընդհատ խոսում է ռևանշիզմից։

«Նա վախենում է ցանկացած իրավիճակից, որտեղ Հայաստանը ծնկի եկած չէ։ Հետևաբար, չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենն Ալիևի մղձավանջն է»,- նշել է Օսկանյանը։

Նախկին նախարարի համոզմամբ՝ միամտության, անփորձության պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը, թե կա բանաձև, որ այսօր Արցախից, վաղը միգուցեև Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխավորի կայունություն ու զարգացում, պատրանք են։

Օսկանյանը հավելել է, որ տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողները կողմ են արցախահայության վերադարձին։ Բոլորին հետաքրքրում է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղության ստորագրումը գոնե նվազագույն կայունություն ունենա։

«Սրանից կարելի է հետևություն անել, որ անպայման կլինեն երկրներ ու կազմակերպություններ, որոնք կնպաստեն այս հարցի շուրջ միջազգային երաշխիքների ձևավորմանը, նույնիսկ իրար հետ հակադրության մեջ գտնվող ուժերը»,- շեշտել է Օսկանյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 1-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունը մի շարք այլ փաստաթղթերի հետ մեկտեղ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայման էր անվանել։

ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։

Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:

ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

telegram
Tags: Իլհամ ԱլիևԻշխանություններհայտարարությունՍահմանային իրավիճակՎարդան Օսկանյան

Առնչվող Նորություններ

Այս պահին ՆԳՆ-ում 78 արցախցի է աշխատում, 15-ը՝ քաղաքացիական, 63-ը՝ ոստիկանության ծառայող․ նախարար

Այս պահին ՆԳՆ-ում 78 արցախցի է աշխատում, 15-ը՝ քաղաքացիական, 63-ը՝ ոստիկանության ծառայող․ նախարար

04 Հունիս 2025 17:06

Ոչ ոք հավերժ չէ որևէ պաշտոնում․ ՆԳ նախարարը՝ ոստիկանապետի ազատման մասին

Ոչ ոք հավերժ չէ որևէ պաշտոնում․ ՆԳ նախարարը՝ ոստիկանապետի ազատման մասին

04 Հունիս 2025 17:01

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը կապել է ոստիկանության ուժերի բարեփոխման նորացված հեռանկարի և մոտեցման անհրաժեշտության հետ։...

Հանցագործությունների թիվը 2024-ին նախորդ տարվա համեմատությամբ 1,1%-ով նվազել է. ՆԳ նախարար

Հանցագործությունների թիվը 2024-ին նախորդ տարվա համեմատությամբ 1,1%-ով նվազել է. ՆԳ նախարար

04 Հունիս 2025 16:24

Проходит совместное заседание комиссий НС по вопросам обороны и финансово-кредитным вопросам (прямое включение)

Ազգային ժողովի Պաշտպանության և Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստը (ուղիղ)

04 Հունիս 2025 16:09

Տիգրան Ուլուբաբյանը խնդրում է իրեն տանել ոստիկանություն՝ ասելու՝ ով է խոշտանգել իրեն․ փաստաբան

Տիգրան Ուլուբաբյանը խնդրում է իրեն տանել ոստիկանություն՝ ասելու՝ ով է խոշտանգել իրեն․ փաստաբան

04 Հունիս 2025 16:06

Սամվել Շահրամանյանի լիազորությունները Սահմանադրության ուժով դադարեցվել են․ Երիցյան

Սամվել Շահրամանյանի լիազորությունները Սահմանադրության ուժով դադարեցվել են․ Երիցյան

04 Հունիս 2025 15:49

Արցախի խորհրդարանը շուտով նոր նախագահ կընտրի, լրագրողներին հայտնել է նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա վստահեցրել է, որ...

Ավելին
  • Լուրեր
Ռադիկ Աբրահամյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում

Dubai Open 2025 մրցաշարում երեք հայ շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել

05 Հունիս 2025 00:45
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Իլոն Մասկը կոչ է արել տապալել Թրամփի «մեծ ու գեղեցիկ» օրինագծի քվեարկությունը

05 Հունիս 2025 00:28
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ռեկորդակիր է դարձել

«Սևիլիան» հետաքրքրություն է ցուցաբերում Սպերցյանի նկատմամբ

04 Հունիս 2025 23:53
Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր փոխանցելու դեպքով քրեական գործ է հարուցվել․ ԶԼՄ

Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր փոխանցելու դեպքով քրեական գործ է հարուցվել․ ԶԼՄ

04 Հունիս 2025 23:17
Իրավապահները հայտնաբերել են առևանգված օտարերկրացի երեխային․ մայրը ձերբակալվածների թվում է

Իրավապահները հայտնաբերել են առևանգված օտարերկրացի երեխային․ մայրը ձերբակալվածների թվում է

04 Հունիս 2025 22:51
Փեզեշքիանը Բաքվում հայտարարել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է»

Փեզեշքիանն ու Ալիևը հայտարարել են Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում «շրջադարձային պահի» մասին

04 Հունիս 2025 22:29
ԱՄՆ դեսպանատունն Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր օդային հարձակման մասին

ԱՄՆ դեսպանատունն Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր օդային հարձակման մասին

04 Հունիս 2025 22:04
Թրամփը դժգոհել է Պուտինի գործողություններից, Կրեմլն արձագանքել է

Պուտինը Թրամփին հայտնել է, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա Ուկրաինայի հարձակմանը

04 Հունիս 2025 21:33
ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել Մոսկվայում Արեգ Շչեպիխինի հետ կապված միջադեպի առթիվ

ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել Մոսկվայում Արեգ Շչեպիխինի հետ կապված միջադեպի առթիվ

04 Հունիս 2025 20:52
Հայաստանում գտնվող 5 իրանցի կալանավոր տեղափոխել է Իրան  

Շվեդիայի բանտարկյալների մի մասը պատիժը կկրի Էստոնիայում

04 Հունիս 2025 20:16
Վրաստանում հուլիսից կփակփի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հարցերով տեղեկատվական կենտրոնը

Վրաստանում հուլիսից կփակփի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հարցերով տեղեկատվական կենտրոնը

04 Հունիս 2025 19:44
Զելենսկին մերժել է Հաղթանակի օրը հրադադար հաստատելու Մոսկվայի առաջարկը

Զելենսկին պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի պահանջները «թյուրիմացություն» է անվանել

04 Հունիս 2025 19:20
Գործընթացը տեղից շարժվում է․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման շուրջ ԵՄ որոշման մասին

Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը հուլիսից կփոխվի

04 Հունիս 2025 18:57
Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 16-ին հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ տվյալների

04 Հունիս 2025 17:11
Այս պահին ՆԳՆ-ում 78 արցախցի է աշխատում, 15-ը՝ քաղաքացիական, 63-ը՝ ոստիկանության ծառայող․ նախարար

Այս պահին ՆԳՆ-ում 78 արցախցի է աշխատում, 15-ը՝ քաղաքացիական, 63-ը՝ ոստիկանության ծառայող․ նախարար

04 Հունիս 2025 17:06
Ոչ ոք հավերժ չէ որևէ պաշտոնում․ ՆԳ նախարարը՝ ոստիկանապետի ազատման մասին

Ոչ ոք հավերժ չէ որևէ պաշտոնում․ ՆԳ նախարարը՝ ոստիկանապետի ազատման մասին

04 Հունիս 2025 17:01
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

Հակառակորդի կրակոցները թիրախային չեն, ուշադրություն չենք դարձնում․ ԳՇ պետ

04 Հունիս 2025 16:44
Հանցագործությունների թիվը 2024-ին նախորդ տարվա համեմատությամբ 1,1%-ով նվազել է. ՆԳ նախարար

Հանցագործությունների թիվը 2024-ին նախորդ տարվա համեմատությամբ 1,1%-ով նվազել է. ՆԳ նախարար

04 Հունիս 2025 16:24
Проходит совместное заседание комиссий НС по вопросам обороны и финансово-кредитным вопросам (прямое включение)

Ազգային ժողովի Պաշտպանության և Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստը (ուղիղ)

04 Հունիս 2025 16:09
Տիգրան Ուլուբաբյանը խնդրում է իրեն տանել ոստիկանություն՝ ասելու՝ ով է խոշտանգել իրեն․ փաստաբան

Տիգրան Ուլուբաբյանը խնդրում է իրեն տանել ոստիկանություն՝ ասելու՝ ով է խոշտանգել իրեն․ փաստաբան

04 Հունիս 2025 16:06
Սամվել Շահրամանյանի լիազորությունները Սահմանադրության ուժով դադարեցվել են․ Երիցյան

Սամվել Շահրամանյանի լիազորությունները Սահմանադրության ուժով դադարեցվել են․ Երիցյան

04 Հունիս 2025 15:49
Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում․ փաստաբան

Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում․ փաստաբան

04 Հունիս 2025 15:30
Շահրամանյանի հարցաքննությունից հետո նրա փաստաբանը պարզաբանում է իրավիճակը (ուղիղ)

Շահրամանյանի հարցաքննությունից հետո նրա փաստաբանը պարզաբանում է իրավիճակը (ուղիղ)

04 Հունիս 2025 15:02
Проходит брифинг официального представителя МИД России Марии Захаровой (прямое включение)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

04 Հունիս 2025 14:55
ԲՏԱ նախկին պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեին պատճառվել է 360 մլն դրամի վնաս. Հակակոռուպցիոն կոմիտե

ԲՏԱ նախկին պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեին պատճառվել է 360 մլն դրամի վնաս. Հակակոռուպցիոն կոմիտե

04 Հունիս 2025 14:47
Հայ դպրոցականներն Ինֆորմատիկայի միջազգային առցանց օլիմպիադայում նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ

Հայ դպրոցականներն Ինֆորմատիկայի միջազգային առցանց օլիմպիադայում նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ

04 Հունիս 2025 14:32
Հաշվեքննիչ պալատը 48 առաջարկություն է ներկայացրել բյուջեի կատարողականում խեղաթյուրումների մասին

Հաշվեքննիչ պալատը 48 առաջարկություն է ներկայացրել բյուջեի կատարողականում խեղաթյուրումների մասին

04 Հունիս 2025 14:22
2018 թվականին ՀՆԱ-ն Հայաստանում 4200 դոլար էր, իսկ 2024-ին՝ 8500 դոլար. Ֆինանսների նախարար

2018 թվականին ՀՆԱ-ն Հայաստանում 4200 դոլար էր, իսկ 2024-ին՝ 8500 դոլար. Ֆինանսների նախարար

04 Հունիս 2025 14:10
Չեչեն նախարարը հայտարարել է Մոսկվայում առևանգված հայ գործարարի ձերբակալության մասին

Չեչեն նախարարը հայտարարել է Մոսկվայում առևանգված հայ գործարարի ձերբակալության մասին

04 Հունիս 2025 14:06
Կապիտալ ծախսերի կատարողականը 2024 թվականին վատթարացել է ու կազմել 84,7%. ԿԲ նախագահ

Կապիտալ ծախսերի կատարողականը 2024 թվականին վատթարացել է ու կազմել 84,7%. ԿԲ նախագահ

04 Հունիս 2025 14:04
Ռադիկ Աբրահամյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում
Սպորտ

Dubai Open 2025 մրցաշարում երեք հայ շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել

05 Հունիս 2025 00:45

Դուբայում անցկացած Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարում երեք հայ շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։...

ԿարդալDetails
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան
Աշխարհում

Իլոն Մասկը կոչ է արել տապալել Թրամփի «մեծ ու գեղեցիկ» օրինագծի քվեարկությունը

05 Հունիս 2025 00:28

Միլիարդատեր Իլոն Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա գրել Է KILL...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ