ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը բացառել է, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել ԱՄՆ միջնորդությանը՝ հայ-ադրբեջանական բանակցություններում։
«Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում մեզ իրականացնել կարևոր դիվանագիտական ջանքեր, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին։ Մենք կշարունակենք դրանք իրականացնել»,- ճեպազրույցի ժամանակ նշել Է Միլլերը։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը 2023 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում նախատեսված է հունվարին։ Նրա խոսքով՝ հույս կա, որ կողմերը կկարողանան համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագծի վերջնական տեքստը։
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։