Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում խոսել է ԱՊՀ երկրների միջև մշակութային և գիտական փոխանակման կարևորության մասին։
«ԱՊՀ երկրների միջև գիտական ներուժի ինտեգրումը, այս ոլորտում կապերի խորացումն ու ընդլայնումը կարող են բացառիկ դեր խաղալ տեխնոլոգիական արագ զարգացման ապահովման գործում»,- ասել է ՀՀ փոխվարչապետը։
Այս առնչությամբ Գրիգորյանը հիշեցրել է, որ 2024 թվականին Համագործակցության մարզական մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակը կտրամադրվի հայկական Գյումրի քաղաքին։
«Գյումրին իր դռները կբացի բոլորի առաջ, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարզական միջոցառումներին և ծանոթանալ հայ վարպետների քաղաքի մշակութային ժառանգությանը»,- ընդգծել է փոխվարչապետը։
Նա նաև հիշեցրել է, որ դեկտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նիստում Գյումրու դարբնագործական ավանդույթները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։