Բրիտանացի պատգամավոր Ջեսիկա Մորդենը Լոնդոնից պահանջել է զեկուցել Արցախը ապաշրջափակելու համար Բաքվի վրա ճնշումների մասին, հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը։
«Կարո՞ղ ենք շտապ հայտարարություն ստանալ Արտաքին գործերի նախարարությունից՝ ապահովելու համար, որ կառավարությունն օգտագործի բոլոր առկա լծակները՝ ճնշելու Ադրբեջանին, որպեսզի կատարի իր միջազգային պարտավորությունները և վերացնի շրջափակումը»,- հարցրեց Մորդենը Ներկայացուցիչների պալատում:
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Մանրամասները՝ տեսանյութում: