«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ամեն ինչ անում է, որ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադևոս Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է։ Իսկ, ահա, ուժային կառույցներն այլ թեկնածու ունեն։
Թերթին հասած տեղեկությունների հանաձայն` ուժային կառույցներն ակտիվ քննարկումների մեջ են ու ամեն ինչ անում են, որ քրեակատարողական ծառայության պետ նշանակեն ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին։
ՀՀ ԱՆ ՔԿ-ն ծառայությունը երկու շաբաթ է՝ պետ չունի, եւ ծառայության պետի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը։