«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցն իսկական կռվախնձոր է դարձել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով կուսակցությանը մերձ աղբյուրներին։
Նշվում է, որ դեռ չեն որոշել, թե ովքեր են օգնելու ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին։
«Բանն այն է, որ, մի կողմից, քաղաքապետի ՔՊ թեկնածուն է փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն է կռիվ տալիս, ուզում է իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում»,-նշել են թերթում՝ ընգծելով, որ Տիգրան Ավինյանը նպատակ ունի տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երևանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: