ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ն ի վիճակի չէ օգնել բոլոր այն բանակցություններին, որոնց միանում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա այսպես է մեկնաբանել մայիսի 2-ին Բրյուսելում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի բանակցությունները՝ դրանք անվանելով «ձախողված»։
«Նման իրավիճակ է նաև Հայաստանում ԵՄ «քաղաքացիական» առաքելության դեպքում, որը տեղակայվել է 2023 թվականի փետրվարից։ Այն դեռևս չի կարողանում նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը»,- ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ Զախարովան ԵՄ-ից Երևանի ակնկալիքներն անվանել էր չափազանց մեծ և իրողությունները հաշվի չառնող։ Մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում անվտանգության երաշխիքներ չի ապահովում և կարող է մարտահրավերներ ստեղծել։
«ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիքներ չի տալիս, բայց, մյուս կողմից, կարող է մարտահրավերներ ստեղծել»,- ընդգծել էր վարչապետը։
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել փետրվարին։ Այն ներառում է մինչև 100 աշխատակից, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճիռ չի ընդունել, այլ որոշում․ Պետրոսյան
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճիռ չի ընդունել, այլ որոշում, 24News-ին հայտնել է ՀԷՑ-ում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս...