«Փաստ» օրաթերթին հայտնի են դարձել տեղեկություններ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումների համար նոր «պրոտոկոլային» սահմանափակումների մասին: Թերթին նաև մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի՝ Քաղաքաշինության կոմիտե կատարած այցից, որտեղ նրան են ներկայացրել կոմիտեի տարեկան հաշվետվությունը:
«Փաստ»-ը գրում է, որ հաշվետվության քննարկումից առաջ բոլոր նրանց, ովքեր պետք է ներկա գտնվեին, զգուշացրել են, որ հեռախոս չպետք է ունենան, նախապես պետք է հանեն գոտիները, ժամացույց չպետք է կրեն:
Իսկ թե ինչի հետ է կապված այս «պրոտոկոլը», թերթը գրում է, որ հասկանալի չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօվա համարում: