Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիթորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:
Գրիգորյանի և Կլաարի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսին, կողմերը քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը
Զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքում են կենտրոնում կայանատեղիների փոփոխման դեմ
Զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Նրանք համաձայն չեն քաղաքապետարանի որոշման հետ, ըստ որի հուլիսի 23-ից...