Մեծ Բրիտանիան վարչապետի նոր թեկնածու ունի: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը պայքարի մեջ է մտել Պահպանողական կուսակցության առաջնորդի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար: Ինչպես հայտնում է TASS-ը՝ 42-ամյա քաղաքական գործիչը այդ մասին տեղեկացրել է Twitter-ում:
«Մեծ Բրիտանիան մեծ երկիր է, բայց մենք գտնվում ենք խորը տնտեսական ճգնաժամի մեջ։ Այդ իսկ պատճառով ես իմ թեկնածությունը դնում եմ Պահպանողական կուսակցության առաջնորդի և ձեր ապագա վարչապետի պաշտոնում։ Ես ուզում եմ լուծել մեր տնտեսության խնդիրները, միավորել մեր կուսակցությունը և ծառայել մեր երկրին»,-գրել է Սունակը։
Նրա նախընտրական մրցակիցները պետք է լինեն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդաունտը և, ինչպես սպասվում է, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասսը հրաժարական էր տվել: Լիզ Թրասսը Պահպանողական կուսակցության ղեկավար և Մեծ Բրիտանիայի վարչապետ էր ընտրվել այս տարվա սեպտեմբերին: