Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասսը հրաժարական է տվել: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին հայտարարել է ինքը՝ Լիզ Թրասսը:
«Ես հրաժարական եմ տալիս Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից»-հայտարարել է նա:
Թրասը հայտնել է, որ մնալու է Մեծ Բրիտանիայի վարչապետ, քանի դեռ կառավարության նոր ղեկավար չի ընտրվել: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը կընտրվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Լիզ Թրասսը Պահպանողական կուսակցության ղեկավար և Մեծ Բրիտանիայի վարչապետ էր ընտրվել այս տարվա սեպտեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Պահպանողականների ղեկավարի ընտրություններն ավարտվել էին սեպտեմբերի 2-ին, կուսակցության շուրջ 170 հազար անդամներ քվեարկել են փոստով, արդյունքները հաշվել են մինչև սեպտեմբերի 5-ը:
Մինչ Թրասսի պաշտոնավարումը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ էր Բորիս Ջոնսոնը: