ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ նշանակվելու առթիվ:
«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ»,- գրված է ներկայացուցչության Twitter-ի էջում։
Օգոստոսի 25-ին Բլինկենը Ռիկերին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական։ Ռիկերն այս պաշտոնում կծառայի իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար, նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Պետքարտուղարությունից հայտնել են, որ Ռիկերն իր նոր պաշտոնում և միջնորդությամբ համախոհ-գործընկերների, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է, կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը:
Ֆիլիպ Ռիկերը 2019-2021 թթ. եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, ապա նշանակվել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում։ Նախկինում 2008-2011 թվականներին Ռիկերը եղել է Հյուսիսային Մակեդոնիայում Միացյալ Նահանգների դեսպանը։
Կառավարությունից չեն հերքել կամ հաստատել Փաշինյանի՝ ՌԴ մեկնելու մասին լուրը
Հայաստանի կառավարությունից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են ԶԼՄ-ների այն տեղեկությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան։ «Վարչապետի բոլոր այցի վերաբերյալ...