Հունվարի 31-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նիտի ընթացքում Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակը հասել է մոտավորապես 10000-ի, որոնք հիմնականում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքում:
Փոխվարչապտի առաջարկությամբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, ինչպես նաև երկիր ժամանող քաղաքացիների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները: Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ:
Իր հերթին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը շարունակական կապի մեջ է մեր մոտ 600 քաղաքացիների հետ և իրականացնում է անհրաժեշտ գործողությունները: Նա նաև հավելել է, որ գործընկեր երկրների հետ քննարկվում են Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների կամավոր տարհանման հնարավորությունները:
Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը:
Նիստի ավարտին փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց․ Աղազարյան
ՄԱՍԿ-ը նախաձեռնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ իմփիչմենթ, հայտարարել է կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանը։Նա տեղեկացրել է, որ...