Բողոքի ակցիայի 70 մասնակից մայիսի 3-ի ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա պարզաբանեց, որ քաղաքացիները բերման են ենթարկել վարչական օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք գործելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Հայրենիք» կուսակցության իրավաբան Արսեն Բաբայանը՝ ոստիկանությունը, անհամաչափ ուժի գործադրմամբ կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների:
Նրանց թվում են Խաչիկ Գալստյանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը, Վարդան Մինասյանը, Ազատ Զաքարյանը: