• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Հուլիս 2025 15:11
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Վաղուց ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արմեն Սարգսյանը՝ Times-ին

Քաղաքականություն,
25 Ապրիլ 2022 17:05
ShareShareShare
Վաղուց ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արմեն Սարգսյանը՝ Times-ին
telegram

Բրիտանական հայտնի The Times պարբերականը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Red Box խորագրի ներքո այսօր ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը: Այս մասին հաղորդում է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը:

Խոսելով Հայոց ցեղասպանության դասերի մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մենք չենք կարող արժանահավատորեն դատապարտել 21-րդ դարի վայրագությունները, եթե հրաժարվենք ընդունել 20-րդ դարի հանցագործությունները, որոնք նպաստեցին աշխարհը ձևափոխելուն: Բրիտանական կառավարությունը հնարավորություն ունի շտկել ծանր սխալը և օրինակ ծառայել աշխարհին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի անցկացնելով հիշատակի արարողություն, ինչպես հայ ժողովուրդն է նշում ամեն ապրիլի 24-ին։

Փորձելով Բրիտանիան տանել դեպի պատմության ճիշտ կողմը՝ նախորդ ամիս պատգամավորների միջկուսակցական խումբը, ներառյալ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ սըր Իեն Դունկան Սմիթին և Լեյբորիստական պատգամավոր Ռուպա Հուքին, իր աջակցությունը հայտնեց անհատ անդամների կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծին, որը ձգտում էր «շտկել սարսափելի պատմական անարդարությունը»՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, օրինագիծը, ինչպես հաճախ է պատահում անհատ անդամների օրինագծերի դեպքում, առաջին ընթերցումից այն կողմ չգնաց:

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն բարոյական, այլեւ շատ պրագմատիկ խնդիր է։ Չնայած պատմության բեռին՝ Հայաստանը բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ փորձելով կարգավորել երկկողմ հարաբերությունները: Բայց քանի որ Հայաստանի շարունակական բանակցությունները Թուրքիայի հետ ընթանում են առանց Ցեղասպանության հետ կապված որևէ նախապայմանի, դրանք, ամենայն հավանականությամբ, «կսայթաքեն»: Երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման որևէ գործընթաց չի կարող գոյատևել, եթե չանդրադառնա այն վերքին, որը հետապնդում և տանջում է ողջ աշխարհի հայերին:

Ես աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ցանկանում եմ տեսնել կայուն հարաբերություններ երկու երկրների միջև: Սակայն նման հարաբերությունները կարող են կառուցվել միայն պատմական ճանաչման և հաշտեցման ամուր հիմքերի վրա։ Պատմությունից խուսափելու միջոցով ձեռք բերված ժամանակավոր շտկումները չեն հանգեցնի տեւական խաղաղության: Դրանք պարզապես կթաքցնեն խորացող դժգոհությունները, որոնք ապագայում կհորդեն անկառավարելի ուժով: Տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և բարգավաճման հաստատման համար Հայոց ցեղասպանության ճանաչումն անփոխարինելի ճանապարհ է:

20-րդ դարը մարդկության պատմության ամենամռայլ էջերի կոլաժ է՝ Հոլոքոստից և Կամբոջայի կոտորածից մինչև Ռուանդայի ցեղասպանություն: Ցեղասպանության սարսափները երբեք չպետք է դուրս մնան պատմությունից: Հիշողությունը մեր լավագույն պաշտպանությունն է 21-րդ դարում դրանց կրկնությունից:
Սա է պատճառներից մեկը, որ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդին պատճառված ցավը։ «Մենք հարգում ենք նրանց պատմությունը, – ասաց նա: – Մենք ընդունում ենք պատմությունը. Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ՝ որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ, այլևս երբեք չկրկնվի»:

Որպես քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդ՝ Հայաստանն ունի մշակութային և գեղարվեստական հարուստ ժառանգության՝ ամրապնդված ապագայի և մարդկային բարության հաղթանակի հանդեպ հավատով:

Մեր ժողովուրդը տոկուն է, նորարար, աշխատասեր և ստեղծագործ: Մեր ցանկությունն է մեր երկիրը վերածել համաշխարհային ազգի ծաղկող տան, ազգ, որը ձգտում է ներդրում ունենալ իր բոլոր հարևանների և աշխարհի ընդհանուր բարօրության մեջ:

Բայց արդար և ծաղկող ապագան մեզանից պահանջում է ճանաչել մեր ընդհանուր անցյալը: Բրիտանիան կարող է իր ներդրումն ունենալ ապաքինման այդ գործընթացում»:

telegram
Tags: Արմնեն ՍարգսյանՀայոց ցեղասպանության 107-րդ տարելիցՀՀ 4-րդ նախագահ

Առնչվող Նորություններ

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

25 Հուլիս 2025 12:39

«Սրբազան պայքար» շարժման մասնակից, կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակն անհամատեղելի են, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

Փաշինյանը ԵԱՏՄ երկրներին հրավիրել է մասնակցել Հայաստանում կայանալիք COP17-ին

Փաշինյանը ԵԱՏՄ երկրներին հրավիրել է մասնակցել Հայաստանում կայանալիք COP17-ին

25 Հուլիս 2025 11:17

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է 2026 թվականին Հայաստանում մասնակցել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ...

ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ

ԶԼՄ-ն բացահայտել է, թե ՔՊ-ի հետ ինչ կապ ունեն ՀԷՑ-ի նոր պաշտոնյաները

25 Հուլիս 2025 10:29

ՀԷՑ-ի բարձր պաշտոններում երեկ՝ հուլիսի 24-ին կատարված մի շարք նոր նշանակումներն այնքան էլ պատահական չեն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթը...

Դուք Ձեր երեխային կուղարկեի՞ք Կիրանցի դպրոց․ Եղոյանը չի պատասխանել հարցին

Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ Արման Եղոյան

24 Հուլիս 2025 22:16

ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, Factor TV-ին հայտնել է ԱԺ Եվրոպական...

Փաշինյանն ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

24 Հուլիս 2025 19:36

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: «Ընդունեք...

Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը

Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը

24 Հուլիս 2025 19:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին ուղղված շնորհավորական ուղերձում կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա...

Ավելին
  • Լուրեր
Водители проводят акцию на Площади Республики против запрета на парковку в центре города (прямое включение)

Վարորդների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում՝ քաղաքի կենտրոնում կայանելու արգելքի դեմ (ուղիղ)

25 Հուլիս 2025 14:52
Սաքունց եղբայրները «Գինեսի» նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար

Սաքունց եղբայրները «Գինեսի» նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար

25 Հուլիս 2025 14:35
Հնդկաստանում դպրոցի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 7 երեխա, կան տասնյակ տուժածներ

Հնդկաստանում դպրոցի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 7 երեխա, կան տասնյակ տուժածներ

25 Հուլիս 2025 14:02
Տեղի է ունեցել ՀՀ 382 անձի տվյալների արտահոսք․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Տեղի է ունեցել ՀՀ 382 անձի տվյալների արտահոսք․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

25 Հուլիս 2025 13:51
Ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները 2 բրոնզե մեդալ են նվաճել

Ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները 2 բրոնզե մեդալ են նվաճել

25 Հուլիս 2025 13:50
ԲՏԱ նախարարությունը և Starlink Service-ը բանակցություններ են վարում ՀՀ-ում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ

Starlink համակարգում խափանումն ազդել է տարբեր երկրների օգտատերերի վրա

25 Հուլիս 2025 13:35
Հայաստանը ներկայացնող մարզիկը Սինգապուրում աշխարհի առաջնությունում անհաջող ցատկից հետո դուրս է բերվել մարզադաշտից

Հայաստանը ներկայացնող մարզիկը Սինգապուրում աշխարհի առաջնությունում անհաջող ցատկից հետո դուրս է բերվել մարզադաշտից

25 Հուլիս 2025 13:11
Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

25 Հուլիս 2025 12:39
Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

25 Հուլիս 2025 11:40
Գյումրիում չեղարկվել է Վարդավառի տոնի մեծ միջոցառումը՝ Շիրակի թեմի առաջնորդի ազատազրկման պատճառով

Գյումրիում չեղարկվել է Վարդավառի տոնի մեծ միջոցառումը՝ Շիրակի թեմի առաջնորդի ազատազրկման պատճառով

25 Հուլիս 2025 11:29
Փաշինյանը ԵԱՏՄ երկրներին հրավիրել է մասնակցել Հայաստանում կայանալիք COP17-ին

Փաշինյանը ԵԱՏՄ երկրներին հրավիրել է մասնակցել Հայաստանում կայանալիք COP17-ին

25 Հուլիս 2025 11:17
Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել

Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել

25 Հուլիս 2025 10:53
ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ

ԶԼՄ-ն բացահայտել է, թե ՔՊ-ի հետ ինչ կապ ունեն ՀԷՑ-ի նոր պաշտոնյաները

25 Հուլիս 2025 10:29
ԱՄՆ-ն ու Իսրայելը քննադատել են Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի նախաձեռնությունը

ԱՄՆ-ն ու Իսրայելը քննադատել են Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի նախաձեռնությունը

25 Հուլիս 2025 09:54
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 25-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

25 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 25-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

25 Հուլիս 2025 09:41
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 25-ին

25 Հուլիս 2025 07:40
Մակրոնը կիսում է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու Թրամփի ցանկությունը

Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կճանաչի Պաղեստինը․ Մակրոն

25 Հուլիս 2025 00:49
Երուսաղեմում իսրայելցի կանայք փորձել են թմրանյութ օգտագործել Տիրոջ գերեզմանի տաճարում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռում

Երուսաղեմում իսրայելցի կանայք փորձել են թմրանյութ օգտագործել Տիրոջ գերեզմանի տաճարում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռում

25 Հուլիս 2025 00:38
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել․ ԶԼՄ

25 Հուլիս 2025 00:13
Միշուստինը Գուսմանին ազատել Է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

Միշուստինը Գուսմանին ազատել Է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

24 Հուլիս 2025 23:58
Արփի Պրազյանը բրոնզե մեդալ է նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի միջազգային օլիմպիադայում

Արփի Պրազյանը բրոնզե մեդալ է նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի միջազգային օլիմպիադայում

24 Հուլիս 2025 23:49
«Փյունիկը» հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլի առաջին խաղում

«Փյունիկը» հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլի առաջին խաղում

24 Հուլիս 2025 23:14
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի դին․ ԶԼՄ

Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի դին․ ԶԼՄ

24 Հուլիս 2025 22:30
Դուք Ձեր երեխային կուղարկեի՞ք Կիրանցի դպրոց․ Եղոյանը չի պատասխանել հարցին

Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ Արման Եղոյան

24 Հուլիս 2025 22:16
Երևանում ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունից երկու քաղաքացի է տուժել․ ԶԼՄ

Երևանում ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունից երկու քաղաքացի է տուժել․ ԶԼՄ

24 Հուլիս 2025 21:47
Մահացել է դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը

Մահացել է դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը

24 Հուլիս 2025 21:16
ՌԴ-ում կործանված ինքնաթիռի ուղևորներից Մարինե Ավալյանը չի ներկայացել թռիչքին և փրկվել է

ՌԴ-ում կործանված ինքնաթիռի ուղևորներից Մարինե Ավալյանը չի ներկայացել թռիչքին և փրկվել է

24 Հուլիս 2025 20:43
Կիպրոսում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կիպրոսում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

24 Հուլիս 2025 20:05

Փաշինյանն ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

24 Հուլիս 2025 19:36
Водители проводят акцию на Площади Республики против запрета на парковку в центре города (прямое включение)
Հասարակություն

Վարորդների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում՝ քաղաքի կենտրոնում կայանելու արգելքի դեմ (ուղիղ)

25 Հուլիս 2025 14:52

ԿարդալDetails
Սաքունց եղբայրները «Գինեսի» նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար
Սպորտ

Սաքունց եղբայրները «Գինեսի» նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար

25 Հուլիս 2025 14:35

Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները «Գինեսի» նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար։  Միջոցառումը...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ