Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Քրիստիննե Գրիգորյանը։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 68, դեմ՝ 0 պատգամավոր
Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնակատար Արման Թաթոյանի լիազորությունները լրանում են փետրվարի 23-ին։