Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայր՝ շնորհավորելու դեսպանին, դեսպանության անձնակազմին և բոլոր ամերիկացիներին Միացյալ Նահանգների անկախության 245-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են և խարսխված են ընդհանուր արժեքների վրա։ «Պատրաստ ենք շարունակաբար մեր ջանքերը ներդնել հայ և ամերիկացի ժողովուրդների գործընկերության, բարեկամության և համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից
Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...