ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար: Այս մասին հաղորդվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից։