• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Մայիս 2025 16:21
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՀ իշխանությունները դադարել են պայքար մղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար․ թյուրքագետ

Կարծիք, Հարցազրույց, Քաղաքականություն,
24 Ապրիլ 2024 23:33
ShareShareShare
telegram

Հայաստանի իշխանությունները դադարել են պայքար մղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, երկրի ներսում այս հարցի շուրջ թուրքական քարոզչության տարրեր են շրջանառում, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտնել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Հայաստանի Հանրապետությունը դադարել է պայքար մղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Սա չի վկայում միայն Հայոց ցեղասպանության արդար պայքարի շարունակականության բացակայության մասին, որն ունի փիլիսոփայական, հոգևոր և համամարդկային նշանակություն։ Սա նշանակում է, որ այլև Հայաստանի դե ֆակտո իշխանությունները հրաժարվել են այդ գործիքը կիրառել մեր արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է նա։

Փորձագետը նշել է, որ նախկինում այդ գործիքը եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոցի այն սակավ, բայց արդյունավետ միջոցներից մեկը, որով Հայաստանը կարողացել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ որոշակիորեն ամրապնդելով հայկական կողմի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ։

Գեղամյանն ընդգծել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության և դրա հետ փոխկապակցված գրեթե բոլոր հարցերը, փաստերը, քայլերը նույնպես դադարել են Հայաստանի իշխանությունների ներքին հռետորաբանության մաս լինել։ Նա նշել է, որ, օրինակ, փողոցներում չկան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշում եմ և պահանջում» մակագրությամբ պաստառներ, չկան պետական մեծ մասշտաբի միջոցառումներ, եղածներն էլ իրենց մեջ ոչ թե քաղաքական, իրավական, այլ մշակութային բաղադրիչ են կրում։

«Այլևս չի անցկացվում մեծ գիտաժողով, որին արտասահմանից հայտնի մասնագետներ, քաղաքական գործիչներ կհրավիրվեին։ Պետական կամ պետականամերձ հեռուստատեսություններովն Ցեղասպանության թեմայով այլևս որևէ աշխատանք չի ցուցադրվում, որպեսզի մարդիկ հիշեն, նոր փաստեր իմանան»,- հավելել է փորձագետը։

Ըստ թյուրքագետի՝ դե ֆակտո իշխանությունների կողմից թեպետ զգուշավոր, փոքր քայլերով, բայց Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու միտում կա։

«Ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներում հայտնվում են պրոթուրքական քարոզչության տարրեր կամ ամբողջությամբ «մերկ» թուրքական քարոզչություն։ Դա տեղի է ունենում տարբեր մակարդակներում՝ սկսած նրանից, որ Հայաստանի դե ֆակտո վարչապետն այնքան հաճախակի չի կիրառում «Հայոց ցեղասպանություն» իրավաքաղաքական եզրը, փոխարենն օգտագործվում են այլ ձևակերպումներ։ Բացի այդ, կասկածի տակ է դրվում հանցագործության փաստը,  չի նշվում, որ Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից կատարվել է պետական ​​հանցագործություն, որն այնուհետ շարունակել է քեմալական Թուրքիան։ Այսպիսով՝ իշխանություններն անուղղակի կերպով Թուրքիայի վրայից հանում են մեղքը, ինչը տարբեր մակարդակներում իր հետևանքներն ունի»,- ընդգծել է նա։

Փորձագետը մեկնաբանել է նաև Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ կապված Ցեղասպանության զոհերին ցուցակագրելու, նրանց անունները նույնականացնելու անհրաժեշտության հետ։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ներհայկական քննարկումներում թուրքական քարոզչական թեզերի առաջխաղացման, իշխանությունների հակահայկական գործողությունների դրսևորումներից են։

«Դա բոլորովին ժամանակավրեպ, անտեղի և որևէ բան չտվող գործ է։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ հանկարծ հիմա հիշեցին ու այդ թեման առաջ բերեցին։ Երկրորդ, նրանք, ովքեր մանրամասն հետևում են Հայոց ցեղասպանության հարցում թուրքական մերժողականության քաղաքականության տարբեր դրսևորումներին, շատ լավ գիտեն, որ թուրքական կողմից ուղղակի և անուղղակի, նույնիսկ տարբեր հայկական ազգանուններով մարդկանց միջոցով նախորդ տարիներին փորձ է արվել այդ թեման զարգացնելու առաջարկ անել, օրինակ՝ դրամաշնորհներ տալու միջոցով, որ, իբր, ուսումնասիրեն և ցուցակագրեն մարդկանց։ Այդուհանդերձ՝  բայց դա շատ ակնհայտ միտում և նպատակ ունի»,- ասել է թուրքագետը։

Նա ընդգծել է, որ ցուցակագրումը շատ բարդ և երկարատև գործընթաց է, որը կարող է տևել տասնամյակներ։

«Տասնամյակների արդյունքում հնարավոր կլինի, օրինակ, ցուցակագրել Ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն զոհերից ընդամենը մի քանի տասնյակ հազարի։ Ընդ որում՝ այդ գործընթացը թուրքական կողմին հնարավորություն է տալու  ասել՝ «այսքանին եք ցուցակագրել, իսկ մնացա՞ծը, ուրեմն նրանք չկան ու դուք ստել եք»։ Այսինքն, սա հայկական օրակարգ չէ, հայկական կողմից նման պահանջ չի գալիս։ Հայկական ազգանուններով տարբեր անձանց կողմից այս թեզն առաջ տանելը թուրքական քարոզչության հերթական փորձն է` Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու կամ այն հերքելու ու մերժելու համար»,- ընդգծել է փորձագետը։

Թյուրքագետը նաև նշել է, որ զոհերի ցուցակագրման թեման ինքնին կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստի գիտական ​​ճանաչումը, որը վաղուց արված է։

«Մի քանի տասնյակ երկրներ, միջազգային հանրություն կոչվածը այդ գիտական ​​ճանաչման հիման վրա են Հայոց ցեղասպանությունը որպես կայացած փաստ ճանաչել։ Հայոց ցեղասպանության փաստը նույնիսկ Օսմանյան կառավարությունն է ճանաչել՝ 1919թ․ դատապարտելով այն իրագործած մի քանի տասնյակ օսմանցի քաղաքական գործիչների»,- հավելել է Գեղամյանը։

Ապրիլի 15-ին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի անվանական ցուցակ ստեղծել։ Նրա խոսքով՝ դա մեկ պարզ բացատրություն ունի, որպեսզի «մենք իմանանք մեր բոլոր 1,5 միլիոն զոհված հայրենակիցների հասցեները»Ըստ Քոչարյանի՝ «եթե դա հաջողվել է հրեաներին, ապա կհաջողվի նաև հայերին, սակայն մինչև այժմ այդ ցուցակագրումը չի իրականացվել»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բադալյան

telegram
Tags: Armenia TodayАрменияИнтервью Armenia TodayЭксклюзивԹուրքիաՀայաստանՀայոց ՑեղասպանությունՎարուժան Գեղամյան

Առնչվող Նորություններ

ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու մասին հարց. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու մասին հարց. Ալեն Սիմոնյան

19 Մայիս 2025 14:41

Հայաստանի իշխանությունները չեն քննարկում ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Այսպես է նա...

Լավրովը կայցելի Հայաստան. կքննարկվեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները

Լավրովը կայցելի Հայաստան. կքննարկվեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները

19 Մայիս 2025 14:32

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ն աշխատանքային այցով կժամանի Երևան, կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և...

Այո, տարանջատում կա․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի մասին

Այո, տարանջատում կա․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի մասին

19 Մայիս 2025 12:50

Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ Անիտա Դիմիտրիու

Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ Անիտա Դիմիտրիու

19 Մայիս 2025 12:33

Անընդունելի է 2025 թվականին տեսնել նման պատկեր. Դիմիտրիուն՝ հայ ռազմագերիների կեղծ դատավարության մասին

Անընդունելի է 2025 թվականին տեսնել նման պատկեր. Դիմիտրիուն՝ հայ ռազմագերիների կեղծ դատավարության մասին

19 Մայիս 2025 12:25

Ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է յուղ վառել․ Ռոբերտ Քոչարյան

Գործընթացի հաջողության հավանականությունը զրո է․ Քոչարյանը՝ Փաշինյանի իմփիչմենթի մասին

19 Մայիս 2025 12:15

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում անվստահություն հայտնելու (իմփիչմենթ) նախաձեռնությունը և հայտարարել, որ գործընթացը...

Ավելին
  • Լուրեր
Թրամփը հնարավոր է համարել Պուտինի հետ բանակցությունները․ NBC

Թրամփը և Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենան

19 Մայիս 2025 15:48
Երկու բանկ՝ 3, մեկ բանկ՝ 5 տարով սառեցրել են զեղծարարություններից տուժածների վարկերը․ ԿԲ փոխնախագահ

Երկու բանկ՝ 3, մեկ բանկ՝ 5 տարով սառեցրել են զեղծարարություններից տուժածների վարկերը․ ԿԲ փոխնախագահ

19 Մայիս 2025 15:07
ՀԱՊԿ-ը հայտնել է Հարավային Կովկասում «դրական զարգացումների» մասին և խաղաղության հաստատման հույս հայտնել

ՀԱՊԿ-ը հայտնել է Հարավային Կովկասում «դրական զարգացումների» մասին և խաղաղության հաստատման հույս հայտնել

19 Մայիս 2025 14:56
ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու մասին հարց. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու մասին հարց. Ալեն Սիմոնյան

19 Մայիս 2025 14:41
Լավրովը կայցելի Հայաստան. կքննարկվեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները

Լավրովը կայցելի Հայաստան. կքննարկվեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները

19 Մայիս 2025 14:32
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

19 Մայիս 2025 14:09
Այո, տարանջատում կա․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի մասին

Այո, տարանջատում կա․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի մասին

19 Մայիս 2025 12:50
Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ Անիտա Դիմիտրիու

Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ Անիտա Դիմիտրիու

19 Մայիս 2025 12:33
Անընդունելի է 2025 թվականին տեսնել նման պատկեր. Դիմիտրիուն՝ հայ ռազմագերիների կեղծ դատավարության մասին

Անընդունելի է 2025 թվականին տեսնել նման պատկեր. Դիմիտրիուն՝ հայ ռազմագերիների կեղծ դատավարության մասին

19 Մայիս 2025 12:25
Ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է յուղ վառել․ Ռոբերտ Քոչարյան

Գործընթացի հաջողության հավանականությունը զրո է․ Քոչարյանը՝ Փաշինյանի իմփիչմենթի մասին

19 Մայիս 2025 12:15
Իմ նախագահության ընթացքում ինձ չեն դիմել ՀՀ-ի՝ Միութենական պետության անդամ դառնալու հարցով․ Քոչարյան

Իմ նախագահության ընթացքում ինձ չեն դիմել ՀՀ-ի՝ Միութենական պետության անդամ դառնալու հարցով․ Քոչարյան

19 Մայիս 2025 11:58
Առաջարկել ենք բարձրացնել Կիպրոսի հետ համագործակցությունը ռազմավարական գործընկերության․ Սիմոնյան

Առաջարկել ենք բարձրացնել Կիպրոսի հետ համագործակցությունը ռազմավարական գործընկերության․ Սիմոնյան

19 Մայիս 2025 11:42
Իմ թիվ մեկ նպատակն է, որ իմփիչմենթը տեղ հասնի, և պաշտոնանկել Նիկոլ Փաշինյանին. Էդմոն Մարուքյան

Իմ թիվ մեկ նպատակն է, որ իմփիչմենթը տեղ հասնի, և պաշտոնանկել Նիկոլ Փաշինյանին. Էդմոն Մարուքյան

19 Մայիս 2025 11:24
Փաշինյանին հնարավոր է հաղթել ընտրությունների միջոցով․ Քոչարյան

Ձախողված ու արժանապատվությունը կորցրած առաջնորդի նպատակն աթոռը պահելն է․ Ռոբերտ Քոչարյան

19 Մայիս 2025 11:12
ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի դեպք է բացահայտել և կանխել

ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի դեպք է բացահայտել և կանխել

19 Մայիս 2025 11:09
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

19 Մայիս 2025 11:00
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը լրատվամիջոցներին (ուղիղ)

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը լրատվամիջոցներին (ուղիղ)

19 Մայիս 2025 10:47
«Telegram»-ը գնահատում են ավելի քան 30 միլիարդ դոլար. Դուրով

Դուրովը մերժել է ռումինացի պահպանողականների՝ Telegram ալիքներն արգելափակելու Ֆրանսիայի առաջարկը

19 Մայիս 2025 10:19
Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է նոր առաջացող ապօրինի շինությունները․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է նոր առաջացող ապօրինի շինությունները․ Ավինյան

19 Մայիս 2025 10:15
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 17-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին

19 Մայիս 2025 09:53
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը (ուղիղ)

19 Մայիս 2025 09:50
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները

19 Մայիս 2025 09:40
Տարադրամի փոխարժեքը ապրիլի 12-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

19 Մայիս 2025 09:39
Երևանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթ չի օգտագործում, այդ հարցի շուրջ քննարկումներ չկան. ԱԽ քարտուղար

Երևանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթ չի օգտագործում, այդ հարցի շուրջ քննարկումներ չկան. ԱԽ քարտուղար

19 Մայիս 2025 09:31
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 19-ին

19 Մայիս 2025 07:30
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել․ ԶԼՄ

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել․ ԶԼՄ

19 Մայիս 2025 00:24
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Իրանի նախագահը հնարավոր է համարել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալը

18 Մայիս 2025 23:33
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայում հրադադարի մասին համաձայնության են եկել

ԶԼՄ-ները հայտնել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի մահվան մասին

18 Մայիս 2025 22:17
Օրբանը` ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը Հունգարիայի համար ամենամեծ վտանգն է համարել

Օրբանը` ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը Հունգարիայի համար ամենամեծ վտանգն է համարել

18 Մայիս 2025 21:58
Կրեմլում հայտնել են Զելենսկու հետ բանակցություններ վարելու Պուտինի պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով

18 Մայիս 2025 21:21
Թրամփը հնարավոր է համարել Պուտինի հետ բանակցությունները․ NBC
Աշխարհում

Թրամփը և Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենան

19 Մայիս 2025 15:48

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենան այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովի...

ԿարդալDetails
Երկու բանկ՝ 3, մեկ բանկ՝ 5 տարով սառեցրել են զեղծարարություններից տուժածների վարկերը․ ԿԲ փոխնախագահ
Տնտեսություն

Երկու բանկ՝ 3, մեկ բանկ՝ 5 տարով սառեցրել են զեղծարարություններից տուժածների վարկերը․ ԿԲ փոխնախագահ

19 Մայիս 2025 15:07

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ