• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
13 Մայիս 2025 11:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում կբարդացնի Արցախի դիրքորոշումն ապագայում. Քաղաքագետ

Կարծիք, Հայաստան, Հարցազրույց,
16 Մայիս 2023 21:20
ShareShareShare
telegram
Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքները։ – Ինչպե՞ս եք գնահատում Բրյուսելի բանակցությունների արդյունքները, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները երկու երկրների տարածքային ամբողջականությանը փոխադարձ հավատարմության և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում առաջընթացի վերաբերյալ։ – Բանակցությունների առաջընթացը չափազանց բացասական եմ գնահատում։ Հայաստանի ղեկավարությունը Բրյուսել է ժամանել՝ բավարարելու Ադրբեջանի և, փաստորեն, Եվրամիության պահանջները։ Որովհետև ԵՄ-ն դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության հետ միասին։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է, որ Արցախում ռուս խաղաղապահների կարիք այլևս չկա։ Կողմերից յուրաքանչյուրն ունի իր շահերը, իսկ թե ինչ շահեր է ներկայացնում Հայաստանի ղեկավարությունը, դա առանձին խնդիր է, բայց հազիվ թե Հայաստանի շահերը ներկայացնի։ Վերջերս անցկացված հարցման համաձայն (Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI) – խմբ.), չնայած նրան, որ Փաշինյանը պահպանում է համեմատաբար բարձր վարկանիշ՝ մոտ 39%, նրա քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում լիովին հավանության է արժանանում միայն 2%-ի կողմից, ևս 8%-ի կողմից մասամբ հավանության է արժանանում, մինչդեռ մեծամասնությունը դեմ է այս քաղաքականությանը։ Ուստի պարզ չէ, թե ում շահերից ելնելով է Փաշինյանը իրականացնում այս քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը միակողմանի ապաշրջափակման մասին է, այսինքն՝ Ադրբեջանին միջանցքներ, երթուղիներ տրամադրելու, մի խոսքով՝ բոլոր հնարավորություններն Ադրբեջանի համար, բայց ոչ Հայաստանի։ – Բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ Եվրախորհրդի ղեկավարը խոսել է «փոխըմբռնման պահպանման անհրաժեշտության մասին, որ զինվորները, ովքեր պարզապես մոլորվել են և հայտնվել հակառակորդի կողմում, կշարունակեն ազատ արձակվել արագացված հիմունքներով»: Այս խոսքերը կարո՞ղ են վերաբերել ապրիլին Հայաստանի տարածքում ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորների վերադարձի հնարավորությանը։ – Հարցն այն է, թե ինչպես կմեկնաբանվի այս ամենը։ Մի կողմից՝ մենք դեռ գերիներ ունենք Ադրբեջանում, իսկ մյուս կողմից՝ Հայաստանում կալանավորված ադրբեջանցիներ։ Բայց փաստն այն է, որ Հայաստանում կալանավորված ադրբեջանցիները պարզապես մոլորված ադրբեջանցի զինվորներ չեն, այլ հանցագործներ, մարդասպաններ, ովքեր միտումնավոր հատել են սահմանը, ուստի անընդունելի է, որ դա տարածվի նրանց վրա։ Նման նախադեպ ունենք, երբ 2020 թվականին հայկական կողմն ազատ է արձակել երկու հանցագործների, ովքեր սպանություն են կատարել Քարվաճառում (Արցախի տարածքը, որը 2020 թվականի պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից – խմբ.)։ Ինչ վերաբերում է մոլորված զինվորների ու քաղաքացիների ազատ արձակմանը, ապա սա դրական քայլ է, բայց ես կասկածում եմ, որ Ադրբեջանը կգնա դրան։ Հենց Ադրբեջանն է փորձում մարդկանց մոլորեցնել և որպես սակարկության նյութ՝ օգտագործել մեր գերի ընկած քաղաքացիներին, բայց, իրականում, խոշտանգել նրանց՝ ցույց տալու համար իր գերակայությունը։ – Բանակցություններին հաջորդած իր հայտարարության մեջ Միշելը, խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, նշել է՝ երկրի տարածքը 89600 քմ. կմ.։ Հետագայում այս հատվածը խմբագրվել է Եվրոպական խորհրդի կայքում և այս ցուցանիշը փոխարինվել է 86600 քառ. կմ: Սա վրիպա՞կ է, թե՞ այլ բան: – Այո, նշել է 89600 քառ. կմ, այս սխալը ցույց է տալիս, որ ուղղակի Շառլ Միշելը շատ էր ուզում ընդգծել Արցախի առկայությունն Ադրբեջանի կազմում։ Հաշվի առնելով, որ Արցախի ներկայիս տարածքը կազմում է 3000 քառ. կմ, պատահաբար ավելացրել է Ադրբեջանի պաշտոնական տարածքի թվի վրա ու մոռացել, որ այնտեղ արդեն հաշվի են առել։ Ըստ այդմ, մի կողմից սա սխալ է, բայց այս սխալն ազդարարում է, որ նպատակը եղել է հատուկ ընդգծել Արցախի ներկայությունն Ադրբեջանի կազմում, և այս սխալով նա լրացուցիչ ուշադրություն է հրավիրել այս կետի վրա։ – Ինչպե՞ս եք գնահատում Եվրախորհրդի ղեկավարի հայտարարության պարբերությունը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին։ – Չափազանց բացասական. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա բոլորը հասկանում են, բայց այս հարցը բոլորի համար չէ, որ կարևոր է։ Սա ոչ միայն մարդասիրական, այլև քաղաքական խնդիր է։ Փաստորեն, այս պահին փորձ է արվում, շեշտում եմ, փորձ է արվում՝ մինչ այժմ ավարտված չէ, Արցախյան հակամարտությունը լուծել հօգուտ Ադրբեջանի։ Եվ ոչ միայն Արցախյան հակամարտությունը, այլ հայ-ադրբեջանական ողջ օրակարգը։ Անընդունելի է, որ հայկական կողմը գնում է դրան։ Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդին՝ հասկանալի է, որ կազմակերպության շահն այն է, որ Ռուսաստանը չպետք է լինի Կովկասում, ոչ մեկին չի հետաքրքրում ոչ մի մարդասիրական խնդիր։ Նրանց չի հետաքրքրում նաև, թե իրավական տեսանկյունից ով է իրավացի։ Նրանց հետաքրքրում է քաղաքական կողմը։ – Բրյուսելի բանակցությունները որքանո՞վ մոտեցրին Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, հնարավո՞ր է մոտ ապագայում ստորագրել այս փաստաթուղթը։ – Այն, ինչ կարելի է անվանել խաղաղության պայմանագիր, արդեն գոյություն ունի, և որոշակի վեճ կա, թե որտեղ է գրված վերջնական փաստաթուղթը: Այս փաստաթուղթը գրվում է Բաքվում, Վաշինգտոնում կամ մեկ այլ տեղ, բայց ոչ Երևանում։ Հարցն այն էր, թե արդյոք Երևանը կհամաձայնի՞ Բաքվի բոլոր պայմաններին։ Բանավոր, Երևանը միշտ համաձայնել է Ադրբեջանի հինգ նախապայմաններին, որոնք առաջ էին քաշվել մեկ տարի առաջ, իսկ ավելի վաղ Երևանն առաջ էր քաշում պատասխանի իր նախապայմանները։ Այժմ, ուժային ճնշումներով, Բաքվին հաջողվել է ապահովել, որ Երևանը հրաժարվի իր նախապայմաններից և ընդունի Բաքվի նախապայմանները։ Բայց, ամենայն հավանականությամբ, հակասությունները դեռ պահպանվում են, և դրանք վերաբերում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին և, հնարավոր է, մի շարք այլ հարցերի։ Մենք տեսանք, որ Վաշինգտոնում բանակցությունները նույնպես կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել։ Վաշինգտոնում, ըստ Փաշինյանի, կողմերը ընդամենը 1 տոկոսով են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը նույնպես ասել է, որ բանակցություններն արդյունք չեն տվել։ Ուստի դժվար թե բրյուսելյան բանակցություններում այլ բան լինի։ Եղել է միայն այն դիրքորոշման ամրագրումը, որն այժմ ունեն երեք կողմերը, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Առայժմ սա ընդամենը քաղաքական հայտարարություն է։ Սա դեռ չի նշանակում, որ Արցախն Ադրբեջանի մաս է, բայց դա մեծապես բարդացնում է Արցախի դիրքորոշումն ապագայում։
telegram
Tags: ԱդրբեջանԱրցախՀայաստանՀրանտ Միքայելյանքաղաքագետ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 19-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 13-ին

13 Մայիս 2025 07:37

Հայաստանի մարզերում մայիսի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի...

Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէր և չի լինելու․ Զատուլին

Ռուսաստանը չպետք է աչք փակի Անդրկովկասում Ադրբեջանի գործողությունների վրա․ Զատուլին

12 Մայիս 2025 18:35

Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Անդրկովկասում, News.am-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ «Ադրբեջանը Թուրքիայի...

Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12 Մայիս 2025 18:10

Հայաստանը Որոտանի կիրճը և Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու հայտ կներկայացնի, հարցը քննարկվել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի...

Տեսչական մարմինները միավորելու նախագիծ չի շրջանառվում․ վարչապետի աշխատակազմ

Տեսչական մարմինները միավորելու նախագիծ չի շրջանառվում․ վարչապետի աշխատակազմ

12 Մայիս 2025 12:01

Կառավարությանը ենթակա վեց տեսչական մարմինները միավորելու նախագիծ չի շրջանառվում, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական...

Ներկայումս ընդդիմության մեջ առաջինը լինելու պայքար է․ Կիվիրյան

Ներկայումս ընդդիմության մեջ առաջինը լինելու պայքար է․ Կիվիրյան

11 Մայիս 2025 16:12

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում գնահատել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, երկրի իշխանությունների դիրքորոշումները և դրանց վրա Գյումրիի ՏԻՄ...

«Չեմ ներկայացնելու», «ճիշտ որոշում է». հարցում` եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին

«Չեմ ներկայացնելու», «ճիշտ որոշում է». հարցում` եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին

11 Մայիս 2025 10:20

Հայաստանի կառավարության որոշմամբ համընդհանուր հայտարարագրումը պարտադիր է դարձել. 2024 թվականի եկամուտների համընդհանուր հայտարարագրումը պետք է ներկայացվի մինչև 2025 թվականի նոյեմբերի...

Ավելին
  • Լուրեր
Քրեական գործեր և տեղեկատվական արշավներ. ինչպես են իրավապահ մարմինները պայքարում «ՀայՓոստ»-ի անունից ֆիշինգի դեմ

Քրեական գործեր և տեղեկատվական արշավներ. ինչպես են իրավապահ մարմինները պայքարում «ՀայՓոստ»-ի անունից ֆիշինգի դեմ

13 Մայիս 2025 11:25
ՊՆ-ն արձագանքել է Բերդի և Մովսեսի բնակիչների կողմից լսած սահմանային կրակոցների լուրին

ՊՆ-ն արձագանքել է Բերդի և Մովսեսի բնակիչների կողմից լսած սահմանային կրակոցների լուրին

13 Մայիս 2025 11:07
Դավիթ Դանիելյանը փորձում է մտերիմների միջոցով հասնել Սյունիքի մարզպետի պատշտոնին․ ԶԼՄ

Դավիթ Դանիելյանը փորձում է մտերիմների միջոցով հասնել Սյունիքի մարզպետի պատշտոնին․ ԶԼՄ

13 Մայիս 2025 10:55
Քարդաշյանն այսօր իրեն կողոպտելու գործով ցուցմունք կտա Փարիզի դատարանում

Քարդաշյանն այսօր իրեն կողոպտելու գործով ցուցմունք կտա Փարիզի դատարանում

13 Մայիս 2025 10:38
Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդես

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ ԶԼՄ

13 Մայիս 2025 10:26
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

13 Մայիս 2025 10:14
Ութերորդ գումարման խորհրդարանի իններորդ նստաշրջանի նիստը (ուղիղ)

Ութերորդ գումարման խորհրդարանի իններորդ նստաշրջանի նիստը (ուղիղ)

13 Մայիս 2025 10:06
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

Հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն Երևանում ու մարզերում․ ՀԷՑ

13 Մայիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 13-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

13 Մայիս 2025 09:40
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 19-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 13-ին

13 Մայիս 2025 07:37
Ավստրալիայում հայկական ծագմամբ երկու պատգամավոր կանցնի դաշնային խորհրդարան

Ավստրալիայում հայկական ծագմամբ երկու պատգամավոր կանցնի դաշնային խորհրդարան

13 Մայիս 2025 00:36
Այգավան գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացել է

Ուժգին քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղի կտորը վնասել է հղի կնոջը․ մոր և երեխայի վիճակը բավարար է

13 Մայիս 2025 00:14
Արամ Ա-ն ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Արամ Ա-ն ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

12 Մայիս 2025 23:54
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

Որոշ երեխաներ կարող են առաջին դասարան ընդունվել յոթ տարեկանից․ նախարար

12 Մայիս 2025 23:41
Արդարադատության նախարարության նախագծով ԶԼՄ-ներին կարող է տեղեկատվության հեռացման պահանջ ներկայացվել

Արդարադատության նախարարության նախագծով ԶԼՄ-ներին կարող է տեղեկատվության հեռացման պահանջ ներկայացվել

12 Մայիս 2025 23:28
Միխայիլ Գալուստյանը 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից

«Ոչ ոք չի դավաճանել»․ Միխայիլ Գալուստյանի նախկին կինը՝ ամուսնալուծության մասին

12 Մայիս 2025 22:31
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Ուժեղ քամու հետևանքով Երևանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման

12 Մայիս 2025 21:06
Հիշատակում ենք Մեծ Եղեռնը․ Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Թրամփը «մտածում է» Թուրքիայում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու մասին

12 Մայիս 2025 20:35
Բոլոր երկրներին խաղաղության կոչ եմ անում․ Հռոմի պապ Լեո XIV-րդը Վատիկանում ողջունել է հավատացյալներին

Հռոմի նորընտիր պապն իր առաջին արտասահմանյան այցը հնարավոր է կատարի դեպի Թուրքիա

12 Մայիս 2025 19:55
Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Նինա Գրեբեշկովան

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Նինա Գրեբեշկովան

12 Մայիս 2025 19:24
Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէր և չի լինելու․ Զատուլին

Ռուսաստանը չպետք է աչք փակի Անդրկովկասում Ադրբեջանի գործողությունների վրա․ Զատուլին

12 Մայիս 2025 18:35
«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

12 Մայիս 2025 18:26
Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12 Մայիս 2025 18:10
Տպավորություն է, որ բոլորովին նոր եք եկել ու դատավոր եք մեզ․ Արշակյանը՝ ընդդիմադիրներին

Տպավորություն է, որ բոլորովին նոր եք եկել ու դատավոր եք մեզ․ Արշակյանը՝ ընդդիմադիրներին

12 Մայիս 2025 17:59
Դա՞ է ձեր արդարադատությունը․ գործ եք հարուցում՝ հետևից չեք գնում․ Խամոյանը՝ Պողոսյանին

Դա՞ է ձեր արդարադատությունը․ գործ եք հարուցում՝ հետևից չեք գնում․ Խամոյանը՝ Պողոսյանին

12 Մայիս 2025 17:47
Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը «պատշաճ չճանաչելը» կոնգրեսականների դժգոհությանն է արժանացել. Հայ դատի գրասենյակ

Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը «պատշաճ չճանաչելը» կոնգրեսականների դժգոհությանն է արժանացել. Հայ դատի գրասենյակ

12 Մայիս 2025 17:15
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը մայիսի 12-ին՝ ըստ ԿԲ տվյալների

12 Մայիս 2025 17:01
ՄԻՊ-ը լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ պարզաբանումների համար դիմել է Գլխավոր դատախազություն և ՆԳՆ

ՄԻՊ-ը լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ պարզաբանումների համար դիմել է Գլխավոր դատախազություն և ՆԳՆ

12 Մայիս 2025 16:21
Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին․ Պուտին

Իրանում պատրաստվում են Պուտինի այցին

12 Մայիս 2025 15:55
Ակնհայտ երկակի ստանդարտներ եք կիրառում․ Լևոն Քոչարյանը՝ ՔԿ նախագահին

Ակնհայտ երկակի ստանդարտներ եք կիրառում․ Լևոն Քոչարյանը՝ ՔԿ նախագահին

12 Մայիս 2025 15:49
Քրեական գործեր և տեղեկատվական արշավներ. ինչպես են իրավապահ մարմինները պայքարում «ՀայՓոստ»-ի անունից ֆիշինգի դեմ
Էքսկլյուզիվ

Քրեական գործեր և տեղեկատվական արշավներ. ինչպես են իրավապահ մարմինները պայքարում «ՀայՓոստ»-ի անունից ֆիշինգի դեմ

13 Մայիս 2025 11:25

ՀՀ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել «Հայփոստ» ՓԲԸ-ի անունից ուղարկված նամակների վերաբերյալ, որոնց միջոցով խարդախները քաղաքացիներից գումար են շորթում, Armenia...

ԿարդալDetails
ՊՆ-ն արձագանքել է Բերդի և Մովսեսի բնակիչների կողմից լսած սահմանային կրակոցների լուրին
Զինված ուժեր

ՊՆ-ն արձագանքել է Բերդի և Մովսեսի բնակիչների կողմից լսած սահմանային կրակոցների լուրին

13 Մայիս 2025 11:07

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, Armenia Today-ին այդ մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ