Ջեյմս Բոնդի 65-ամյա երկրպագու Հովարդ Ֆիլիպսը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ փորձելով գաղտնի տեղեկություններ փոխանցել, իր կարծիքով, ռուսական գործակալներին, հաղորդել է Euronews-ը։
Ըստ կայքի՝ տղամարդը ցանկանում էր օգնել Մոսկվային, բայց չգիտեր, որ իրականում գործ ունի բրիտանական հակահետախուզության գործակալների հետ։
Ֆիլիպսը տարիներ շարունակ ցանկացել է նմանվել Ջեյմս Բոնդին։ Նա տեղեկություններ է հավաքել Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախկին նախարար Գրանտ Շապսի մասին և փոխանցել երկու տղամարդու։
Վինչեսթերի դատարանը Ֆիլիպսին մեղավոր է ճանաչել։ Դատավարության բոլոր մասնակիցները կողմ են արտահայտվել այս դատավճռին։ Նրանք գործը քննարկել են շուրջ չորս ժամ։ Մեղադրյալը կալանավորվել է։
Մայիսին Մեծ Բրիտանիայում Բուլղարիայի վեց քաղաքացի դատապարտվել էր Ռուսաստանի օգտին լրտեսության համար։ Դատարանը նրանց դատապարտել էր մինչև 11 տարի ազատազրկման։