Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար Էլվին Շուկուրովը։ Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 171.1-րդ հոդվածով՝ չնշանակված ալկոհոլային արտադրանքի արտադրություն և վաճառք առանձնապես խոշոր չափերով՝ կազմակերպված խմբի կողմից, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Հասարակական պալատի անդամ Դմիտրի Չուկրեևին։
Վերջինիս խոսքով՝ Շուկուրովը կապված է Պերվոուրալսկում գործող ապօրինի արտադրամասի հետ, որտեղ պատրաստում էին կեղծ ալկոհոլ։ Արտադրամասը փակվել է Ռոսգվարդիայի և Սվերդլովսկի նահանգի ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից։
Քննիչի միջնորդությամբ դատարանը մեղադրյալին կալանավորել է՝ տեղափոխելով քննչական մեկուսարան։ «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ գործով անցնող անձինք Ադրբեջանից են ժամանել։
2021 թվականի աշնանը Եկատերինբուրգում կեղծ ալկոհոլից թունավորվել էր 51 մարդ, որոնցից 44-ը մահացել էր։ Գործով վեց մասնակցի դատապարտել էին ազատազրկման՝ 5,5-ից 6,5 տարվա միջակայքում։
Հունիսի 27-ին Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները հատուկ գործողություն էին իրականացրել Եկատերինբուրգում բնակվող ադրբեջանցիների տներում։ Արդյունքում՝ երկու մարդ զոհվել էր, մի քանիսը՝ վնասվածքներ ստացել։ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն այդ միջադեպից հետո լարվել էին: