Երևանի «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմած 2 քաղաքացիներից մեկը հայտնաբերվել է, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ նրա՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով)։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ նրանցից մեկը ծանր հանցանք է կատարել։ Իրավապահները պարզել էին, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով փախուստի դիմածներն են Երևանի բնակիչ, 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Արամայիս Միրզոյանը: