Մոսկվայի դատախազությունը հաստատել է հայկական ծագում ունեցող գործարար Արեգ Շչեպիխինի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Գործի նյութերն ուղարկվել են Մոսկվայի Պրեսնյան շրջանի դատարան, հայտնում է Gazeta.ru-ն:
Շչեպիխինին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու, ինչպես նաև ինտերնետով ատելություն կամ թշնամանք հարուցելու և բռնության սպառնալիքով ուղեկցվող արարքների համար։
Քննչական տվյալներով՝ իր տեսահոլովակներից մեկում բլոգերը «դիտավորյալ արտահայտություններ է թույլ տվել, որոնք նվաստացնում են որոշ ազգությունների և կրոնների ներկայացուցիչների արժանապատվությունը, ինչպես նաև վիրավորել է իսլամական սրբությունները»։
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չէր առևանգվել, այլ «ձերբակալվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։
Հունիսի 4-ին ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել միջադեպի կապակցությամբ։ Գործով 6 անձ էր ձերբակալվել։ Շչեպիխինին մեղադրանք էր առաջադրվել ազգային ատելության հրահրման հոդվածով: Հունիսի 6-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել էր նրան:
Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին չեն մեկնաբանել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը փողերի լվացման հատկանիշներով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը։ Հուլիսի...
«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» մարզասրահներին առնչվող երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ չկան, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Դատարանը բավարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքի...
Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Ըստ գործակալության՝ հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է...
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Սասուն Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է, տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է...
Ադրբեջանական կողմը Ռուսաստանի քննչական կոմիտեին է փոխանցել հավաքված ապացույցները, որոնք հաստատում են երկու ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների և սպանության փաստը Եկատերինբուրգում,...
ԿարդալDetails2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 215 հազար զբոսաշրջիկ, ինչը 34,5 հազարով ավելի է, քան նախորդ տարվա նույն...
ԿարդալDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news