Ավտոբուսում հուլիսի 15-ին խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել և տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդումն ստացել են դեպքից երեք օր անց՝ հուլիսի 18-ին։ Համացանցում ավելի վաղ տարածվել էր տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։
Ըստ տեսանյութի՝ ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, որ նրանցից մեկը հարբած վիճակում դիպչում է կանանց, կանգնեցրել է տրանսպորտային միջոցը և նրան հորդորել է իջնել։ Վիճաբանության ընթացքում սվտոբուսի վարորդը հարվածներ է ստացել խուլիգանական պահվածք դրսևորած տղամարդու և նրա ընկերոջ կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել՝ մինչև վերջիններիս ավտոբուսից իջնելը։
Ոստիկանությունը ճշտել է առերևույթ խուլիգանություն կատարած անձի ինքնությունը։ Հաղորդումն ստանալուց ժամեր անց Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։