Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է, հայտնում է ՆԳն ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության՝ հունիսի 28-ին վեճ էր ծագել նախկին կնոջ հայրական տուն այցելած Նորակերտ գյուղի 33-ամյա բնակչի և աներոջ միջև, որի ընթացում փեսան դանակահարել էր վիճաբանությանը մասնակցած երկու տղամարդու և դիմել փախուստի։
Մարալիկի 40-ամյա և 46-ամյա բնակիչները «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել:
Փաստի առթիվ Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օդանավակայանում ձերբակալված տղամարդը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ խոստովանել է կատարածը։