Երևանի Ավան վարչական շրջանում հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում (ՔԿ) գործ է հարուցվել, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ նրա՝ գործերն առնչվում են ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Սպանության փորձ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 20 տարով), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարով) նախաձեռնված հանցանք կատարելուն։ Ավդալյանի փոխանցմամբ՝ քննչական գործողությունները շարունակվում են:
Ավան վարչական շրջանում հունիսի 10-ին երկու անձի մասնակցությամբ տեղի էր ունեցել միջադեպ, գործադրվել էր հրազեն, ինչի հետևանքով տուժել էր նաև պատահական անցորդ։