Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը երկու ամսով կալանավորել է հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա մեղադրվում է ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ատելության կամ թշնամանքի հրահրման հոդվածներով։
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Տղամարդն օգնություն էր կանչել և խնդրել ոստիկանություն զանգահարել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չի առևանգվել, այլ «ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։
Հունիսի 4-ին ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել միջադեպի կապակցությամբ։ Գործով 6 անձ էր ձերբակալվել։ Շչեպիխինին մեղադրանք էր առաջադրվել ազգային ատելության հրահրման հոդվածով: