Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունն ընդգծում է, որ Հակակոռուպցիոն դատարանի հունիսի 2-ի վճռով բավարարվել է դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2003 թվականի փետրվարի 1-ին կնքված թիվ 420-ԱԳ առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:
Մասնավորապես, պահանջվել էր անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, հայտնում է դատախազությունը