Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին և նրա հետ փոխկապակցված 9 անձի մայիսի 30-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն՝ իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու նպատակով։ Տեղեկությունը հրապարակված է պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» հարթակում։
Մայիսի 14-ին հայտնել էինք, որ պետությանը պատճառած 274 մլն դրամ վնասի չափով արգելանք է դրվել Քաղավիացիայի նախկին պետ Ա․Մ․-ի գույքի վրա։
Ըստ հրապարակման՝ նա 2013-2018թթ. իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ իրեն պատկանող ընկերության միջոցով ձեռք է բերել օդանավ և ընկերությանը վարձակալությամբ հանձնելով ապօրինի եկամուտ ստացել։